Աշխարհագրություն 2021-2022

Արագածոտնի մարզը և իր զբոսաշրջային ոլորտը

Պրեզենտացիա

Արագածոտնը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղն է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին: Այն կազմավորվել է Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի նախկին վարչական շրջանների միավորումից: Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից:
Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն
է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Արագած լեռնագագաթի միջև:

Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքն
արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը: Արագածոտնի մարզի մակերևույթի մեծ մասը ծածկված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներով: Այստեղ են գտնվում Թալինի, Կարմ–
րաշենի, Շամիրամի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին
բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները: Մարզի ջրային հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը:

Մարզկենտրոն Աշտարակ քաղաքը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք, գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա՝ Երևան–Գյումրի և Երևան–Սպիտակ–Վանաձոր ավտոճանապարհների խաչմերուկում:
Աշտարակը, 1960-ական թվականներից սկսած, զարգացել է որպես
Երևանի արբանյակ քաղաք։ Մարզային կենտրոն դառնալուց հետո կատարում է նաև մարզի ընդարձակ տարածքի վարչական, տնտեսական, կրթամշակութային կազմակերպիչ կենտրոնի գործառույթ: Մարզի քաղաքներից են նաև Ապարանը և Թալինը: Մարզի տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է: Արագածոտնի արդյունաբերությունը զարգանում է տեղում արտադրվող գյուղատնտեսական մթերքների վերամշակման, ինչպես նաև շինանյութերի հանքավայրերի շահագործման հիման վրա: Ամենազարգացած ճյուղը սննդի արդյունաբերությունն է, որը թողարկում է տարբեր տեսակի գինիներ, կաթնամթերք և այլ արտադրատեսակներ։ Մարզը նաև հարուստ է բարձրորակ խմելու ջրի պաշարներով:


Արագածոտնը ՀՀ-ում առանձնանում է զբոսաշրջային–ռեկրեացիոն
ռեսուրսներով։ Այստեղ շատ են ոչ միայն բնական այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները: Մարզկենտրոնի հարևանությամբ
գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ–դամբարանը և վրան կառուցված եկեղեցին (V դ.):
Հայտնի են նաև Ամբերդի ամրոցը (X–XIII դդ.), Աշտարակի կամուրջը
(XVII դ.), Թալինի քարավանատունը (XIII–XIV դդ.), Սաղմոսավանքը (XIII դ.):
Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը:
Հանգստի և ժամանցի կազմակերպման լայն հնարավորություններ կան
Քասաղի ձորի Աշտարակի հատվածում:

SWOT վերլուծություն

Ուժեղ կողմեր

Արագածոտնը ունի մեծ պոտենցիալ զբոսաշրջիկների միջև։ Մարզը հանրապետության գիտական խոշոր կենտրոններից է, կան շատ ինստիտուտներ, որոնց թվում մտնում է Բյուրականի աշխարհահռչակ աստղադիտարանը, որը կարող է հետաքրքրություն ստեղծել զբոսաշրջիկնորի մոտ։ Մարզն նաև ունի հանգստյան գոտիների լայն ցանց, որոնք հիմնականում տեղավորված են Բյուրականի անտառային գոտում:  կան Հայոց պատմության գրեթե բոլոր ժամանակներին բնորոշ մեծ թվով պատմական հուշարձաններ, օրինակ Քրիստափորի վանքը, Աշտարակի կամուրջը: Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, ուրարտական ամրոցները, ինչպիսիք են Հնաբերդը և Ծաղկահովիտը։

Թույլ կողմեր

Չնայած որ մարզը հարուստ է բնական և պատմական զբոսաշրջային ռեսուրսներով, սպասարկման և հյուրընկալության մատուցումը թույլ է։ Մարզն ունի ճանապարհների անկայուն վիճակ, զարգացման անհամաչափություններ, խմելու և ոռոգման ջրի հասանելիության խնդիր։ Երթևեկությունը զբոսաշրջության գլխավոր մասն է, զբոսաշրջիկի լավ ժամանցը ապահովելու համար պետք է ապահովել ճանապարհների և տրանսպորտի բարձր որակ։ Մի այլ հյուրընկալության խնդիր է հանդիսանում հյուրանոցները։ Այս խնդիրը առկա է գրեթե բոլոր մարզերում բացի Երևանից։ Համեմատած մայրաքաղաքի, այլ մարզերի հյուրանոցների որակը նկատելի ցածր է։ Ժամանացը բավարարելու ռեսուրսները, ինչպիսիք են հյուրանոցները, ռեստորանները և տրանսպորտը, մեծ դեր են խաղում մեր զբոսաշրջության մեջ, քանի որ ներգնա զբոսաշրջիկների մեծամասնությունը ժամանում է Հայաստան հենց հանգստի և ժամանցի նպատակով, իսկ մեր պատմական տեսարժան վայրերը ավելի երկրորդային են ներգնա զբոսարջիկների ամենամեծ խավի՝ Հնդկացիների, Իրանցիների համար։

Հնարավորություններ

Վիլլաների կառուցումը, ճանապարհների վերականգնումը, հյուրանոցների որակի բարձրացումը և մի շարք այլ գործառությունները կարող են մցնել Արագածոտնի մարզը Հայաստանի ամենամեծ զբոսաշրջային ուղղությունների շարքում։ Նաև վանքերի վերակառուցումը կարող է գրավել կրոնական զբոսաշրջիկներին։ Իմ կարծիքով, մարզի ամենամեծ գրավիչը Բյուրականի աստղադիտարանն է։ Այն  համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը, այսպիսի առանձնահատկությունը կգրավի շատ զբոսաշրջիկներին։ Ինչպես նշել եմ վերևում, ժամանցը շատ կարևորէ ներգնա զբոսաշրջիկնրի համար, և այսպիսի ցնցման գործոնը կարող է ապահովել մեր ներգնա զբոսաշրջիկների ժամանցը։ Մարզի զբոսաշրջւոյթւնը շատ ավելի կզարգանա, եթե զբոսաշրջային գործակալությունները սկսեն հաճախակի ավելացնել Բյուրականի աստղադիտարանը իրենց մշտական տուր փաթեթների մեջ։ Նաև զբոսաշրջիկներին կարող է հետաքրքրել թե ինչպես են տեղացիները ապրում մարզում, այդպիսով Փորձառական տուրիզմը մեծ պոտենցիալ կարող է ունենալ։

Խոչընդոտներ

Զբոսաշրջային ինդուստրիան ընդանհրապես միշտ անսպասելի ռիսկերի տակ է, քանի որ մեր ամենագլխավոր ռեսուրսը բնական ռեսուրսներն են։ Համաճարակները, բնական աղետները, քաղաքական խնդիրը, պատերազմները և այլ խոչընդոտները կարող են մեծ բացասական հարված հասցնել ոչ միայն Արագածոտնի մարզի, այլ նաև ամբողջ Հայաստանի զբոսաշրջայի ինդուստրիային։ Տվյալ պահին պատերազմային վիճակը և ընթացիկ բողոքական ցույցերը արդեն ստեղծել են անապահովության զգացմունք զբոսաշրջիկների մեջ։

Եզրակացություն

Հայաստանը դեռ ունի շատ տեղ աճելու։ Մեր մարզերը շատ զարգացած չեն, այդիսով զբոսաշրջային տեսլականներ ստեղծելը մի փոքր անհընարին է, եթե պետությունից ներդրում չլինի։ Տվյալ պահին Տավուշի, Սյունիքի և Գեղարքուինկի մարզերը ամենազարգացածն են զբոսաշրջության ոլորտի մեջ (Դիլիջան, Ծաղծաձոր և Սևանալիճը՝ ամենամեծ զբոսաշրջային ուղղություններն են), համեմատած այլ մարզերի քանի որ ունեն այն բոլոր ռեսուրսները, որով կարող են ապահովել զբոսաշրջիկի հանգիստը և ժամանցը։ Ներդրումներրի շնորհիվ մենք կարող ենք ավելի զարգացնել զբոսաշրջությունը Արագածոտնում։

Թողնել մեկնաբանություն